Ինչ եղել է ոչ ինձ հետ………ՀԻՇՈՒՄ ԵՄ
Երևանի Պուշկինի անվան դպրոցի շենքին մոտենալիս ակամայից ուշադրություն են գրավում պատին փակցված երկու հուշաքարեր, որոնց մոտ միշտ թարմ ծաղիկներ են դրված: Առօրյա հոգսերով զբաղված՝ հազվադեպ են անցորդները մոտենում՝ տեսնելու, թե ինչ է գրված սպիտակ մարմարե քարին: Իսկ գրված է հետևյալը. «Այս շենքում 1939թ. հիմնադրվել է Երևանի հատուկ հրետանու թիվ 17 դպրոցը, որի աշակերտներն ու մանկավարժները պատվով պայքարել են երկրի խաղաղության համար»: Իսկ մյուս հուշաքարին փորագրած են պատերազմում զոհված պուշկինցիների անունները: Սակայն, ցավոք, ոչ բոլորի անուններն են հայտնի: Դպրոցի արխիվում պահպանվել են պատերազմի դաշտից հարազատներին ուղարկված բազմաթիվ լուսանկարներ, եռանկյունի նամակներ և ճակատագրական սև թղթեր: Այդ ամենն այն անգնահատելի հարստությունն է, որով պիտի դաստիարակվեն սերունդներ, պիտի Նրանց հայրենասիրությամբ վարակվեն և հավատան արդար հաղթանակներին:
Ոչ ոք չի մոռացվել Ոչինչ չի մոռացվել




FaceBook Fan
Twitter Page
News Feeds
YouTube Channel
Одноклассники