![]() |
1937-1941թ.թ. Բոյաջյան Հրայր Սերգեյևիչ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ մաթեմատիկայի ուսուցիչ Դպրոցի առաջին տնօրենն էր Հրանտ Սերգեյի Բոյաջյանը, որն իր ղեկավարման 4 տարիների ընթացքում հիմք դրեց դպրոցի լավագույն ավանդույթներին, որոնք պահպանվել են մինչ օրս: Այդ տարիներին դպրոցը տվեց իր առաջին շրջանավարտները, որոնք հետագայում իրենց պատվավոր տեղը գրավեցին Հայաստանի քաղաքական, գիտական և մշակութային կյանքում:
|
![]() |
19411958թ.թ.Ղազարյան Մարգարիտա Բոգդանովա ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ Մարգարիտա Բոգդանովնա Ղազարյանի ղեկավարման 17 տարիները ամենադժվարն էին: Նա իր կանացի փխրուն ուսերին վերցրեց պատերազմյան դժվարին և պատասխանատու տարիների ընթացքում դպրոցի ոչ միայն գոյատևման, այլև ռազմաճակատի համար կադրերի պատրաստման գործը:Մարգարիտա Բոգդանովնային հիշում են որպես չափազանց խիստ, սակայն շատ սիրելի տնօրենուհի:Ասում են, որ նա գիտեր դպրոցի բոլոր աշակերտների անուն ազգանունները և ամեն առավոտ անձամբ ողջունում նրանց: |
![]() |
1958-1962թ.թ.Բաղդասարյան Բորիս Աբրամովիչ 1958թ.դպրոցի ղեկավարումը ստանձնում է սպորտի և մշակույթի մեծ սիրահար, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ Բորիս Աբրամովիչ Բաղդասարյանը: Այդ տարիներին դպրոցում ստեղծվում են թատերական,երաժշտական,սպորտի և այլ ստուդիաներ և խմբակներ, որոնց սաները դառնում էին քաղաքային և հանրապետական մրցույթների հաղթողներ: Առանձնահատուկ մեծ բարձունքների էր հասել դպրոցի բասկետբոլի հավաքականը: 1962թ.Բորիս Աբրամովիչը նշանակվեց ՀԽՍՀ Լուսավորության փոխնախարար: |
![]() |
1962-1966թ.թ. Արփիկ Ղազարյան Նիկոլաևնա ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ 1962թ. դպրոցի տնօրեն է նշանակվում Արփիկ Նիկոլայի Անտոնյանը, որ իր ղեկավարման տարիներին դպրոցը պահպանեց իր ավանդույթները: Նորացավ մանկավարժական կազմը: Արփիկ Նիկոլայևնան ղեկավարեց դպրոցը մինչև 1966թ. |
![]() |
1966-1973թ.թ. Խուբլարյան Միլադա Սենիկովնա ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ 1966թ.-1973թ. դպրոցի տնօրենի պաշտոնը ստանձնեց Մելադա Սենիկի Խուբլարյանը: Նրա ղեկավարման տարիներին դպրոցը շարունակում էր քայլել ավանգարդում՝ մնալով հանրապետության լավագույն դպրոցներից մեկը: Իսկ դպրոցի շրջանավարտները լրացնում էին քաղաքային ինտելիգենցիայի շարքերը՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ: |
![]() |
1973-1991թ.թ. Բեգլարյան Ալբերտ Միխայլովիչ Ֆիզիկայի ուսուցիչ 1973թ. տնօրեն է նշանակվում ֆիզիկայի երիտասարդ ուսուցիչ Ալբերտ Միխայիլի Բեգլարյանը: Նրա պաշտոնավարման տարիներին դպրոցն առանձնահատուկ թափ է առնում: Հաջողությունների գաղտնիքը մեթոդական նոր մոտեցումներն էին: Այդ տարիներին նաև դպրոցը հիմնովին վերանորոգվեց, կառուցվեցին տարրական և հիմնական դպրոցների մասնաշենքերը: Դպրոցը նորացվեց նաև երիտասարդ մանկավարժներով, որոնցից շատերը մինչ օրս դպրոցի հաջողությունների գրավականն են: |
![]() |
1991-2013թ.թ. Մատղաշյան Մարիետա Վազգենովնա ՀՀ վաստակավոր մանկավարժ, ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ
1992թ. դպրոցի յոթերորդ տնօրեն նշանակվեց դպրոցի ուսմասվար, ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Մարիետա Վազգենի Մատղաշյանը: Նորանշանակ տնօրենը, հաղթահարելով ժամանակի բոլոր դժվարությունները, կարողացավ էքստրեմալ պայմաններում ոչ միայն պահպանել տասնամյակների ընթացքում կերտված դպրոցը, այլև սկիզբ է դրել նոր ավանդույթների ու մոտեցումների: Նրա արժանիքները գնահատվել են ոչ միայն մեր Հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս: Մ. Մատղաշյանն ունի վաստակավոր մանկավարժի կոչում, նա ՌԴ Բնագիտական Ակադեմիայի դոկտոր է և արժանացել է ՌԴ նախագահի պատվավոր ոսկե մեդալի, նաև <<Ա. Շվեյցերի>> անվան մեդալին: |